Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Օր 13-րդ

Օր 13-րդ
29.07.2016 | 14:41

Արդեն 13-րդ օրն է՝ ՊՊԾ գնդի տարածքը շարունակում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման վերահսկողության տակ է։ Այս գիշեր իրավիճակը գնդի հարակից տարածքում հանգիստ է եղել։ «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցները ուշ երեկոյան Ազատության հրապարակում հայտարարեցին, որ հանրահավաքների շարք են սկսում։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ խաղաղ անհնազանդության քայլերի են դիմելու, հետո երթեր են անցկացնելու դեպի Խորենացի փողոց։ Երեկ երեկոյան հայտարարությունից հետո, թե իրենք գործողությունների են անցնում, ցուցարարները երթով հասան Օպերայի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակ և մոտ մեկ ժամ փակ պահեցին: Հորդառատ անձրևի պատճառով երթ դեպի Խորենացի փողոց տեղի չունեցավ։

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ